16:38   22-09-2022
Image Description
ԲԴԽ-ում քննարկվել են Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրին առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու Լյուդվիգ Բեքինգին և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ավագ դատավոր Բյորն Լինդենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Loading...