16:39   22-09-2022
Image Description
Կանադայի դիրքորոշումը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

Կանադան խստորեն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների աճով, ներառյալ՝ Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածները: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Կանադայի արտաքին գործերի նախարարությունից:

«Մենք ապաէսկալացման, հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման և ԵԱՀԿ-ի միջոցով կառուցողական երկխոսության վերադառնալու կոչ ենք անում: Չափազանց կարևոր է, որ մենք աշխատենք հրադադարի ռեժիմի ամրապնդման և խաղաղ բանակցությունների վերսկսման ուղղությամբ»,- նշել են Կանադայի ԱԳՆ-ից։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը:

«Նախարար Ժոլին ողջունել է հրադադարը և վերահաստատել Կանադայի լուրջ մտահոգությունը ուժի անընդունելի կիրառման կապակցությամբ, ընդգծել տարածքային ամբողջականության հարգման և համապարփակ կարգավորման հասնելու կարևորությունը»,- ասել են Կանադայի ԱԳՆ-ից:

Loading...