19:22   22-09-2022
Image Description
«Աերոֆլոտ»-ը զորակոչվածներին կվերադարձնի մինչև սեպտեմբերի 21-ը գնված տոմսերի գումարը
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև սեպտեմբերի 21-ը գնված տոմսերի գումարը կվերադարձնի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանչված քաղաքացիներին՝ ասվում է ավիափոխադրողի կայքում։

«Աերոֆլոտ»-ը բացատրում է մասնակի մոբիլիզացիայի պայմաններում զորակոչի ենթակա ՌԴ քաղաքացիների ավիատոմսերի վերադարձման կարգը։ «Աերոֆլոտ» ընկերությունն ընդունում է ուղևորի հրաժարումը փոխադրումներից որպես հարկադիր և ամբողջությամբ փոխհատուցում է փոխադրման չօգտագործված հատվածների համար: Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) տեղափոխման համար միջոցներ ձեռք բերած զորակոչի ենթակա քաղաքացիներն իրավունք ունեն ավիատոմսերի հարկադիր վերադարձի»,- նշվում է հայտարարության մեջ:

Loading...