17:39   23-09-2022
Image Description
Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:
Միջոցառման շրջանակում հայ դիզայներները բեմ են բարձրացել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող #StandwithArmenia հեշթեգով շապիկներով։

Եռօրյա միջոցառման շրջանակներում Հայաստանի տեքստիլի և նորաձևության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայանալ իրենց արտադրանքով, աշխատանքային քննարկումներ ունենալ իտալացի մասնագետների հետ, ինչպես նաև այցելել տեքստիլ ոլորտի գործարաններ, ընկերություններ և ցուցահանդեսներ:

Համաժողովի նպատակն է զարգացնել հայ արտադրողների կարողությունները, ինչպես նաև ամրապնդել միջազգային համագործակցությունը:

Loading...