18:43   23-09-2022
Image Description
Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Մ-4, Մ-6, Մ-14 և Մ-16 միջպետական ճանապարհների 4 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժան մաս: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 25-ը՝ ժամը 16.00։

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով

Loading...