19:48   23-09-2022
Image Description
Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են «Լուրերին»:

Հիշեցնենք՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: 

Loading...