19:50   23-09-2022
Image Description
Լճաշեն գյուղում հիմնանորոգվում է երկու փողոց եւ առաջին փողոցի մի հատվածը
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Լճաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են թիվ 2, թիվ 23 փողոցները եւ առաջին փողոցի մի հատված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի վարչական ղեկավար Վահան Մարգարյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն 633 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմում է 9816 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոս ամսից։ «2022 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ արդեն տեղադրվել են բոլոր մայթերի եզրաքարերը, ավարտվել է մայթերի ասֆալտապատումը, ավարտին է մոտենում ջրահեռացման համակարգի կառուցումը, հեռացվել է ասֆալտբետոնյա հին շերտը, տեղադրվել է խճաքարային հիմքը, ճանապարհները նախապատրաստված է ասֆալտապատման, որը կսկսվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Լճաշենի վարչական ղեկավարը։

Loading...