10:39   26-09-2022
Image Description
ԱՄՆ վարչակազմը միջուկային զենքի կիրառմանն արձագանքելու պլան ունի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ վարչակազմը միջուկային զենքի կիրառմանն արձագանքելու պլան ունի։ Այս մասին CBS NEWS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հարցին՝ արդյո՞ք դա պլան է, որը կկանխի Երրորդ համաշխարհային պատերազմը, նա նշել է, որ նախագահ Բայդենը վճռական է ամեն ինչ անելու, որպեսզի օգնի ուկրաինացիներին պաշտպանել իրենց, քանի որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այլ երկրներին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով համախմբելու համար։ Մենք նաեւ վճռական ենք չընդլայնել այս պատերազմը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին մտահոգություն է հայտնել «միջուկային սպառնալիքների» հետ կապված։

«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մենք բոլորս պատասխանատու  կերպով ենք գործում, հատկապես, երբ խոսքը նման անորոշ հռետորաբանության մասին է,- ասել է Բլինքենը:- Մենք ռուսներին հրապարակավ եւ մասնավոր զրույցներում շատ պարզ հասկացրել ենք, որպեսզի նրանք դադարեն խոսել միջուկային զենքի մասին: Շատ կարեւոր է, որպեսզի Մոսկվան մեզանից լսի եւ մեզանից իմանա, որ հետեւանքները սարսափելի են լինելու։ Եվ մենք դա հստակ հասկացրել ենք»:

Loading...