12:11   26-09-2022
Image Description
Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը կողմ է քվեարկել 5257 ընտրող
Թողնել մեկնաբանություն

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններում քվեարկվող միակ քաղաքական ուժին՝ «Դեմոկրատական այլընտրանք » կուսակցությանը ձայն են տվել 5257 ընտրող՝ 5374 մասնակիցներից:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, քվեարկությանը մասնակցած 5374 ընտրողներից  Դեմոկրատական այլընտրանք »-ին դեմ են  քվեարկել 113-ը, իսկ 4 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Դեմոկրատական այլընտրանք » կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ համայնքի գործող ղեկավար Վազգեն Ադամյանը:

Loading...