15:55   26-09-2022
Image Description
Բիշքեկը եւ Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը
Թողնել մեկնաբանություն

Ղրղզստանը եւ Տաջիկստանը որոշում են ընդունել արագացնել սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման եւ սահմանազատման ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սեպտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին տրամադրված արձանագրության պատճենում, որն ստորագրել են Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային ավտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը:

«Սահմանամերձ տարածքներում սադրիչ գործողություններ թույլ չտալու, բախումների ծագումը կանխելու, ինչպես նաեւ խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով կողմերը համաձայնության են եկել արագացնելու ղրղզա-տաջիկական պետական սահմանի մնացած հատվածներում անցման գծի նախագծային նկարագրման ավարտման աշխատանքը»,- ասված Է արձանագրության մեջ:

Ինչպես նշված Է այնտեղ, կողմերը համաձայնության են եկել սահմանապահ պահակետեր չտեղակայել սահմանի այն հատվածի մերձակայքում, որտեղ մարտական ընդհարումներ տեղի ունեցան երկու պետությունների զինծառայողների միջեւ, եւ թույլ չտալ «վիճելի տարածքների յուրացում» :

Loading...