11:51   28-09-2022
Օգնելով դիմացինին՝ օգնում ես քեզ. «Սիա»-ն պատրաստ է սովորեցնել. «Թարմ ուղեղով»` Իրինա Գարգարյան
Թողնել մեկնաբանություն

Լսում ենք ականջով, նայում աչքերով, խոսում բերանով ու վերջապես գործում ձեռքերով: Այս ամենի համադրությունը առաջին օգնությունն է: Իսկ «Սիա»-ն որոշում է կայացրել մարդկանց սովորեցնել թե՛ ձեռքով օգնելու կանոնները, թե՛ խոսքով... Այս անվանումը բնութագրում է կառույցի ամբողջ գործունեություն, ինչը եգիպտական դիցաբանության մեջ նշանակում է իմաստություն, կրթություն: Դիպուկ և հիշվող անվանումը կմնա մարդկանց ականջին, վստահ է հիմնադիր-նախագահ Իրինա Գարգարյանը: Առաջին օգնության ոլորտը բաց է, այս ամենը հատկապես ակնհայտ էր, երբ սկսվեց Երկրորդ արցախյան պատերազմը: Վիճակագրությունների թվերը վախեցնող էին, պետք էր րոպե չկորցնել: «Սիա»-ի թիմը օգտագործում է այլ երկրների լավ փորձը, աշխատում այն կիրառել, ադապտացնել Հայաստանի իրականությանը:

Loading...