13:53   28-09-2022
Image Description
Դաղստանի Բույնակսկ քաղաքում 14 պատգամավոր մոբիլիզացվելու ցանկություն է հայտնել
Թողնել մեկնաբանություն

Դաղստանի Բույնակսկի քաղաքային ժողովի 14 պատգամավորներ պատրաստ են մոբիլիզացման։ Բոլորն արդեն ստացել են ծանուցումները, ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունից։

«Շրջանի զինվորական կոմիսարը հանդիպել է պատգամավորական կորպուսի հետ, 14 պատգամավորներ մոբիլիզացվելու ցանկություն են հայտնել, բոլորին տրվել են ծանուցումներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, մարզում մոբիլիզացիոն աշխատանքներն ընթանում են մեծ թափով։

«Նույնիսկ կամավորներ են հավաքվել զինկոմիսարիատում, այդ թվում՝ թույլ սեռի ներկայացուցիչներ»,-հավելել է վարչակազմը։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում մասնակի մոբիլիզացիայի մասին։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ռեզերվից զորակոչի է ենթակա 300 հազար մարդ, առաջին հերթին՝ մարտական ​​փորձ և զորքերի համար անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցողները։

Loading...