13:58   28-09-2022
Image Description
Սեպտեմբերի դրությամբ՝ 6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի 50.000 դրամ աջակցություն
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ ընտանիքում 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
 
Աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝
 
աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է.
 
դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
 
դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Loading...