16:38   28-09-2022
Image Description
Քոչարյանը համաձայնվել է Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Վեհափառի մասնակցությամբ երկրորդ հանդիպմանը մասնակցել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթադրում է, որ կլինի Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում:

«Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը: Թե երբ կլինի, դժվարանում եմ ասել: Տվյալ դեպքում՝ Վեհափառն այդ հանդիպումը կազմակերպելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով նախորդ հանդիպմանը՝ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ լիարժեք համաձայնության եկել են իրավիճակի գնահատման հարցում, իրավիճակից ելքեր փնտրելու հարցում ՝ ոչ:

Loading...