10:33   29-09-2022
Image Description
Ուկրաինական զորքերը գրեթե շրջափակել են Լիմանը․ ISW
Թողնել մեկնաբանություն

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հրապարակել է Դոնեցկի մարզի Լիման քաղաքի մոտ տիրող իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը։ Այնտեղ ակտիվ մարտեր են ընթանում արդեն մի քանի շաբաթ, Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրավել քաղաքը։

Ինչպես նշում են ինստիտուտի փորձագետները, ռուս ռազմական բլոգերները Լիմանում ռուսական խմբավորման մոտալուտ պարտություն են կանխատեսում, քանի որ ուկրաինական զորքերը մոտ են քաղաքը շրջափակելուն։

ISW-ի զեկույցում ասվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը առաջ են շարժվել Կոլոդեզի գյուղից հարավ-արևելք և մարտեր են մղում Տորսկոյե գյուղի մատույցներում, որը գտնվում է Լիմանից ընդամենը 12 կմ հեռավորության վրա։ Այժմ Լիմանում ռուսական խմբավորման մատակարարումն իրականացվում է Տորսկոյե գյուղով անցնող նեղ միջանցքով, որը գնդակոծության տակ է։

Լիմանի «գրպանի» անկումը, ամենայն հավանականությամբ, շատ լուրջ հետևանքներ կունենա ռուսական խմբավորման համար Դոնեցկի մարզի հյուսիսում և Լուգանսկի մարզի արևմուտքում, կարծում են ամերիկացի փորձագետները։ Ըստ նրանց՝ դա կարող է թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին «սկսել սպառնալ Լուգանսկի շրջանի արևմտյան սահմանին և Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի հատվածում գտնվող ռուսական դիրքերին»։

ՌԴ-ն ՊՆ-ն առայժմ տեղեկություններ չի հաղորդել Լիմանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Loading...