10:40   29-09-2022
Image Description
Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Աթենքի նկատմամբ «կողմնակալ դիրքորոշման» եւ «անհավասար վերաբերմունքի» համար
Թողնել մեկնաբանություն

«ԱՄՆ-ից մեր ակնկալիքն է Հունաստանին չներքաշել սխալ հաշվարկների մեջ եւ թույլ չտալ, որ շահարկվի միջազգային հասարակական կարծիքը»,- հավելել է նա։
Նա դատապարտել է Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի վերջին որոշումը՝ այն որպես անբացատրելի որակելով բովանդակության եւ ժամանակի առումով: Էրդողանն ասել է, որ այդ քայլն «անպատասխան չի մնա» եւ խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կիպրոսցի թուրքերին պաշտպանելու համար՝ վստահեցնելով, որ կղզու օկուպացված հատվածում 40 հազար թուրք զինվոր կա։

Ավելի վաղ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ին կոչ էր արել չեղարկել զենքի էմբարգոն Կիպրոսի նկատմամբ՝ հայտարարելով, որ դա հակասում է դաշինքի ոգուն։

 

Loading...