16:32   29-09-2022
Image Description
Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված անձանց հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։

Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։

Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել է հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։


Loading...