17:44   29-09-2022
Image Description
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին
Թողնել մեկնաբանություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին:

Նախաձեռնությամբ ակնկալվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը:

Նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ որոշակի փոփոխություններ են արվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: 

«Մի կարևոր կետ կա, որով Կառավարության մեր գործընկերների հետ հակառակ բևեռներում ենք: Բայց այս փուլում գտել ենք կոմպրոմիսային տարբերակ: Այդ կետը վերաբերում է ակոսափող փամփուշտների վերալիցքավորմանը: Առաջարկում ենք դա թույլատրել քաղաքացիներին Կառավարության կողմից հատուկ սահմանած կարգով, բայց ոստիկանությունում այս պահին որոշակի ռիսկ են տեսնում: Ուստի քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունները կարող են իրականացնել քաղաքացիական ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը»,- ասաց Գաբրիելյանը:

Loading...