17:45   29-09-2022
Image Description
Թուրքիան կարևոր դեր է խաղում ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու գործում. Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Բոլորը սպասում են ադրբեջանական գազը համաշխարհային շուկա հասցնելու վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան լուծել է պարենային ճգնաժամը հացահատիկի շուրջ համաձայնագրի շնորհիվ։ Իսկ այսօր մենք կարևոր դեր ենք խաղում էներգետիկ ճգնաժամի լուծման գործում»,- կարծիք է հայտնել թուրք դիվանագետը։

Նրա խոսքով՝ Արևելյան Եվրոպայի և Բալկանյան թերակղզու երկրները ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ ադրբեջանական գազի մատակարարման տեսանկյունից «իրենց հայացքներն ուղղել են դեպի Թուրքիա»:

Loading...