17:46   29-09-2022
Image Description
Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը խաթարվի. Իրանի ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը զգուշացրել է համաշխարհային իմպերիալիզմին, որ երբեք թույլ չի տա, որ Իրանի տարածքային ամբողջականությունը խաթարվի, փոխանցում է ParsToday-ը։

Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը, իշխող համակարգի առաջնորդներին և նրանց հետևորդներին, ովքեր իրենց թշնամական լրատվական հոսքով փորձում են երկվություն և պառակտում սերմանել իսլամական Իրանի միասնական հասարակության մեջ, նախազգուշացրել է.«Համաշխարհային իմպերիալիզմը պետք է իմանա, որ հանրապետության զինվորական և իրավապահ ուժերը, որպես Իրանի մեծ ազգի ծառաներ, չեն հրաժարվի ոչ մի ջանքերից հանուն երկրի ազնվական ժողովրդի անվտանգության, հարմարավետության և Իսլամական Հանրապետության բարգավաճման և թույլ չեն տա որևէ վնաս հասցնել այս սրբազան հողի ամբողջականությանը»։

Իրանի ՊՆ-ի հաղորդագրության շարունակությանն ասսված է.«Իսլամի զավակները երկաթյա կամքով և վճռական որոշումով պաշտպանում են իրենց հայրենիքը և սիրելի Իսլամը, որպեսզի արևմուտքի գրկում ապաստանած մոնաֆեղներն ու ապաստանյալներն իմանան, որ իրանական ազգը և զինված ուժերը ողջ են, և Իրանում տիրակալական համակարգի համար տեղ չկա»։

Loading...