17:50   29-09-2022
Image Description
ԵՄ-ն դատապարտել Է Բելառուսի նախագահի այցն Աբխազիա
Թողնել մեկնաբանություն

ԵՄ-ն վճռականորեն դատապարտում Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա. դա համարում Է միջազգային իրավունքի խախտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում անցկացված ճեպազրույցում հայտարարել Է միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Լուկաշենկոն սեպտեմբերի 28-ին առաջին անգամ պաշտոնական այց Է կատարել Աբխազիա եւ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցերը: Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ Բելառուսի նախագահին մեղադրել Է պետական սահմանը խախտելու մեջ: Գերատեսչության կողմից հայտարարվել Է, որ այցը «հիմնարար սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում Է»: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա… Դա գնահատում ենք որպես Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում եւ միջազգային իրավունքի խախտում»,-ասել Է Ստանոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...