17:50   29-09-2022
Image Description
Ուկրաինան ԵՄ-ից ստացել է կես միլիարդ եվրո դրամաշնորհ
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի պետական բյուջեն Եվրոպական Միությունից ստացել է 500 մլն եվրո դրամաշնորհ։ Միջոցները կուղղվեն պետության առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի կառավարությունը ստացել է 500 միլիոն եվրո ԵՄ դրամաշնորհային միջոցներ՝ այս տարվա սեպտեմբերի 5-ին կողմերի ստորագրած պայմանագրի շրջանակներում՝ պետության զարգացման և կայունության ամրապնդման նպատակով», – հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի ֆինանսների նախարարության տեղեկություններով՝ նշված միջոցները մուտքագրվել են պետբյուջեի ընդհանուր ֆոնդին և ուղղվելու են սոցիալական և հումանիտար ոլորտների ֆինանսավորմանը։

«Միջոցների մի մասն ուղղվելու է պարենային անվտանգությանը և երկրի տնտեսական կայունության ամրապնդմանը՝ ապահովելով գյուղատնտեսական և պարենային ապրանքների անխափան արտադրությունը, այդ թվում՝ ապահովելով շրջանառու միջոցների հասանելիությունը փոքր գյուղացիական տնտեսությունների համար», – նշել են նախարարությունից։

Loading...