10:50   30-09-2022
Image Description
Բուլղարիան հրաժարվել է ծանր սպառազինություն մատակարարել Կիևին
Թողնել մեկնաբանություն

Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը հայտարարել է, որ Ուկրաինան կրկին ծանր սպառազինություն է խնդրել երկրից, սակայն մերժում է ստացել։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Novini բուլղարական պորտալը։

Պորտալի փոխանցմամբ՝ վերջերս Բուլղարիայի վարչապետին կից Անվտանգության խորհրդի նիստում Ստոյանովը նշել է, որ Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Կիևին ծանր սպառազինություն տրամադրելու հարցը։ Նախարարը պարզաբանել է, որ այն մերժվել է։

«Խորհրդարանի որոշում կա, և մենք չենք կարող այն խախտել։ Քանի դեռ ես նախարար եմ, չեմ կարող ծանր զինտեխնիկատալ Ուկրաինային»,- Ստոյանովի խոսքերն է մեջբերելպորտալը։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր Եվրոպայում զենքի պաշարների կրճատման մասին։ Նշվել է, որ այս իրավիճակը կազդի Ուկրաինա հետագա մատակարարումների վրա։

Loading...