15:18   30-09-2022
Image Description
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է պատասխանել Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը
Թողնել մեկնաբանություն

 Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Կիպրոսի հյուսիսում թուրքական ռազմական կոնտինգենտի թիվը հասնում է 40 հազարի։

Անկարան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կղզուն զենք մատակարարելու համար՝ ի պատասխան Կիպրոսում սպառազինությունների մրցավազքի, հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը։

Loading...