12:57   01-10-2022
Image Description
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Թողնել մեկնաբանություն

Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման  առաջարկի մասին խոսելիս ՝ Հայաստանը նկատի ունի մշտական կամ երկարաժամկետ դիտորդական առաքելության մեխանիզմ, որի կարևորագույն նպատակներից մեկն իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից կբխեն գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը չի ասում, որ ինքը խախտել է զինադադարը: Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սադրանք է եղել և այլն: Բնականաբար, այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք, քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

Loading...