12:25   03-10-2022
Image Description
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո իրականացվող միջոցառումները
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 29-30-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։
Ներկայացվել և քննարկվել են նաև «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող, առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Loading...