10:18   04-10-2022
Image Description
Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում կառուցվում է լուսավորության ցանց
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում կառուցվում է  լուսավորության ցանց։

Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից,  լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 13 միլիոն 335 հազար դրամ,   որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 18 տոկոսը՝ «ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը», 12 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում 3057 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 89 լուսատուների տեղադրմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի գյուղի բոլոր տնտեսությունները կունենան գիշերային լուսավորություն։

«Շինարարական աշխատանքները մեկնարկել են արդեն 10 օրից ավելի, արդեն ձեռք են բերվել երկաթյա հենասյուները, կատարվել են այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ։ Ծրագիրը կավարտվի այս տարվա ընթացքում։ Իր պատմության մեջ Մարտունի գյուղը գիշերային ժամերին լուսավորվելու է առաջին անգամ։ Նախորդ տարում եւս սուբվենցիոն ծրագրով Մարտունի գյուղում լուսավորության ցանց է կառուցվել մոտ 700 գծամետր երկարությամբ, իսկ այս տարվա ծրագրի իրականացմամբ ողջ գյուղի լուսավորության խնդիրը հիմնովին լուծվում է»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերգեյ Ավալյանը։

Loading...