10:27   04-10-2022
Image Description
Առնվազն 10 մարդ տուժել է Կոնգոյում կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Թողնել մեկնաբանություն

Առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել են երկուշաբթի օրը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) Բուտեմբո քաղաքի կինոթատրոնում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի զինվորական ներկայացուցչին և բուժաշխատողին։

Ինչպես հայտնել է տեղի հիվանդանոցի աշխատակիցը, պայթյունից հետո այնտեղ է գնացել 10 մարդ։

«Տուժածների տարիքը տատանվում է 10 տարեկանից մինչև 21 տարեկան»,- նշել է նա՝ հավելելով, որ նրանցից մեկը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է ստացել։

Իշխանությունները հետաքննում են միջադեպը։ Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։

Loading...