11:46   04-10-2022
Image Description
ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները, օրակարգում ընդգրկված է 20 հարց
Թողնել մեկնաբանություն

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, որին գրանցվել է 62 պատգամավոր: Նիստին դարձյալ մասնակցում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Նախորդ օրը ԱԺ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում:

Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ ՄԽՎ-ում , միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերի փոփոխությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով: Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել էր 21 հարց, սակայն նիստի մեկնարկին Ալեն Սիւմոնյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից ստացված գրությունը, որով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգել: Այսպիսով խորհրդարանն այս նստաշրջանում կքննարկի 20 հարց:

Loading...