11:48   04-10-2022
Image Description
Ղազախստանի ՆԳՆ-ն ռուսաստանցիների ներհոսը երկու շաբաթվա ընթացքում գնահատել է ավելի քան 200 հազար մարդ
Թողնել մեկնաբանություն

Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանից Ղազախստան մուտք Է գործել ավելի քան 200 հազար ռուսաստանցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հաղորդել Է Ղազախստանի ՆԳՆ-ի ղեկավար Մուրատ Ահմետժանովը:

«Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացի մուտք Է գործել Ղազախստան, այսօրվա դրությամբ երկրից դուրս Է եկել 147 հազար մարդ»,-ասել Է նախարարը:

Նա նշել Է, որ մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ղազախստանի եւ Ռուսաստանի սահմաններին դիտվել են կուտակումներ, բայց հոկտեմբերի 3-ից իրադրությունը նորմալացել Է:

«Երեկ Ռուսաստանի ավելի քան 7 հազար քաղաքացի մուտք Է գործել մեր երկիր, շուրջ 11 հազարը մեկնել Է: Ժամանողները մեկնում են: Ամեն ինչ միգրացիոն հսկողության տակ Է»,-հավելել Է Ահմետժանովը:

Նրա խոսքով՝ այդ օրերին Ղազախստանից արտաքսվել Է երեք ռուսաստանցի, որոնք անօրինականորեն հատել Էին սահմանը, եւ եւս չորս Ռուսաստանի քաղաքացի, որոնք մանր խուլիգանություն Էին կատարել Ուրալսկում:

Ղազախստանի ֆինանսների նախարար Երուլան Ժամաուբաեւը այդ նույն օրը լրագրողներին ասել Է, որ երկրում ռուբլու գերավելցուկ չի նշվում:

Սեպտեմբերի 27-ին հաղորդվել Է, որ Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի տվյալներով, երկրում սեպտեմբերի 21-ից մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի, մեկնել Է 64 հազար 234-ը, այդ ժամանակաշրջանում անհատական նույնականացման համար են ստացել 8 հազարից փոքր-ինչ ավելի ոչ ռեզիդենտներ:

Սեպտեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը ռուսաստանցիների երկիր ներհոսի կապակցությամբ պաշտոնյաներին հանձնարարել Է ուժեղացնել միգրացիայի եւ հասարակական կարգի հսկողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...