14:20   04-10-2022
Image Description
Կբարելավվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը
Թողնել մեկնաբանություն

Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Արդյունքում կբարելավվի նաեւ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:

Loading...