10:11   05-10-2022
Image Description
Արշալույսի միջնակարգ դպրոցում բացվել է բնագիտական լաբորատորիա
Թողնել մեկնաբանություն

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել բնագիտական լաբորատորիայի բացմանը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ստեղծված լաբորատորիայում, որը տեղակայված է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Համբարձումյանի անվան դասասենյակում, կրթօջախի սաները հնարավորություն կունենան «կենսաբանություն» և «ֆիզիկա» առարկաներից ստացած տեսական գիտելիքը զուգորդել գործնականի հետ, ինչը նոր որակ կբերի և մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում:

Ողջունելով ներկաներին, շնորհավորելով օրվա առթիվ և շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության իրականացման համար՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է ժամանակակից սարքավորումներով հագեցած դասասենյակի դերն ու նշանակությունը սերունդների մասնագիտական գիտելիքների արդյունավետ փոխանցման, գործնական կարողությունների ձևավորման հարցում:

Loading...