11:03   05-10-2022
Image Description
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ 17 հայ ռազմագերիների վերադարձը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը։

«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- Twitter-ում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

Loading...