11:05   05-10-2022
Image Description
17 հայ ռազմագերիների վերադարձը Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է․ ԱԽ քարտուղար
Թողնել մեկնաբանություն

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Այս մասին գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին»,- գրել է Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը։

Loading...