17:01   05-10-2022
Image Description
Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները խափանել է ԱՄՆ-ը. Նիկոլայ Պատրուշև
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների բոլոր փորձերը «խափանվել են Կիևի ռեժիմի ամերիկացի հովանավորների հրամանով՝ ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այս մասին պաշտոնյան հայտարարել է Ղրիմում կայացած անվտանգության հարցերով ժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
Պատրուշևը նշել է, որ Արևմուտքը և Ռուսաստանը սկզբունքորեն տարբեր կարծիքներ ունեն ուկրաինական հակամարտության վերաբերյալ: «Մեկ անգամ չէ, որ նշվել է՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ են կռվելու մինչև վերջին ուկրաինացին, քանի որ այս երկրի ժողովուրդը նրանց համար աշխարհաքաղաքական խաղում սակարկության առարկա է»:
 
Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած բանակցությունից՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ստորագրած հրամանագրից հետո, որով գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի որոշումը:

Loading...