18:37   05-10-2022
Image Description
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քննարկվում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի ներդրման հարցը
Թողնել մեկնաբանություն

Կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը և խաղաղության պայմանագրի կնքումը բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն, և հավելյալ երաշխիքներ պահանջվեն:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ որպես օրինակ բերելով Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային դիտորդական մեխանիզմ ներդնելը:  

«Սա այլ գործիքներից մեկն է, որը քննարկվում է ի թիվս այլ գործիքների: Մեկ այլ գործիք էլ կարող եմ մատնանշել, օրինակ՝ ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինված ուժերի՝ որոշակի հեռավորության վրա հետքաշումը»,- ասաց նա:  

Loading...