18:46   05-10-2022
Image Description
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ
Թողնել մեկնաբանություն

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ։
Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից՝ այցերի ընթացքում դիտարկվել են ինչպես ընտանեկան բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների աշխատանքային ժամերին ու բնակիչների պատշաճ սպասարկմանն առնչվող հարցերը, քանզի դժգոհություններն հիմնականում վերաբերել են բժիշկների ու ծառայությունների հասանելիությանը։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին, ընթացիկ մի շարք հարցերի։ Պատասխանատուները հստակ արձանագրել են առկա բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Այցելությունները կրելու են պարբերական բնույթ։

Loading...