16:33   19-10-2022
Image Description
Անցել ենք դժվար ճանապարհ, և դեռ անցնելու ենք․ Մալխաս Ամոյանը՝ իր հաղթանակի մասին
Թողնել մեկնաբանություն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում.

«Անցել ենք դժվար ճանապարհ, և դեռ անցնելու ենք: Շնորհակալ եմ բոլորիդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին: Այս հաղթանակս բոլորինս է»,- գրել է Ամոյանը:

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։

Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ։

Loading...