18:44   21-10-2022
Ես Արցախցիներին կռվի դաշտում եմ տեսել, չգիտեմ՝ որտեղ են չկռվողները. «Ի զեն»
Թողնել մեկնաբանություն

Տանկիստ Զավեն Գյուլխանդանյանը, ով մասնակցել է վերջին պատերազմին, ասում է՝ իր գործը բարդ չէր: Որքան էլ տանկը միշտ թշնամու թիրախում է, այնուամենայնիվ դու երկաթի այն կողմից ես կռվում: Անմիջապես պատերազմից հետո նա ձեռք բերեց իր առաջին զենքը: Վախ կար, որ հաջորդ պատերազմին այլևս իրեն չընդունեն, բայց վստահ է՝ պիտի այդ գործում ինքը լինի: Սկսեց ՈՄԱ դասընթացներին մասնակցել, ստանալ բազային գիտելիքներ: Զավենի որոշումները հստակ էին: Նպատակը արդարացրեց միջոցները. նա զրոյից սովորել է համազորային զորքերի մասնագիտություն:

Loading...