Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր ըմբիշներից 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Վազգենը դժվարին պայքարում 7-6 հաշվով հաղթել է ղազախ Ադլան Ասկարովին: Հիշեցնենք, որ Վազգենը մեկնարկել էր վստահ հաղթանակով, 10-0 հաշով առավելության հասնելով կանադացի Դանիել Կոլեսի նկատմամբ: Այնուհետ 1/8 եզրափակիչում Վազգենը նույն 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ռոսս Քոնըլիին: 1/4 եզրափակիչում հայ ըմբիշը մրցել էր ճապոնացի Ռյոմա Անրակուի հետ և հաղթել 4-3 հաշվով: