19:56   01-11-2022
«250 կիլոմետր». կարճամետրաժ ֆիլմ վերջին պատերազմի մասին. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ֆիլմի նկարահանումները անցան հուզական ժամանակաշրջանում, երբ դեռ թարմ էր Նոյեմբերի 9-ի որոշումը: Նկարահանող խմբում բոլորս  շատ անկեղծ էինք. սկսած դերասանականից մինչև տեխնիկական կազմը դեռ ապրում էինք դրանով և չէինք կարողացել այն հաղթահարել մեր մեջ: Ֆիլմն իմ դիպլոմային աշխատանքն էր: Այդ ժամանակ դեռ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) 4-րդ կուրսի ուսանող էի:

Աշոտը պատերազմի ժամանակ 11 տարեկան էր, Վահեն՝ 14: Չէի ցանկանում, որ ֆիլմում խաղան դեպքերը վերապրած իրական տղաները: Հասկանում էի, թե նրանց համար որքան դժվար է լինելու վերապրել այդ ամենը: Վահեի մայրը տվեց իր համաձայնությունը: Վահեի հայրը նկարահանման պահին Արցախում զինծառայություն էր անցնում: Ինձ թվում է՝ ֆիլմը շատերիս օգնեց՝ հոգեբանական բուժիչ ազդեցություն թողնելով մեզ վրա:

Գագիկ Գինոսյանի հյուրը կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանն է, որի «250 կիլոմետր» անվամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմի հիմքում Արցախյան վերջին պատերազմում տեղի ունեցած իրադարձություններն են:

Loading...