12:38   07-11-2022
«Сам дурак» սկզբունքով Բելառուսին արձագանքելը պատասխան չի. «Թարմ ուղեղով»` Ռուբեն Մեհրաբյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արցախում հանրահավաքը, որը ԱԺ նիստին զուգահեռ էր, միանշանակ հետպատերազմյան շրջանում նշանակալի էր: Այստեղ նախ հետաքրքիր էր մարդիկ, որոնք կարիք ունեն հավաքական կամք ձևավորելու և ներկայացնելու: Իսկ մյուսը՝ քաղաքական դասն էր, որ նկատվեց Արցախի փողոցներում: Այն ակնհայտ ռուսական ազդեցության տակ է, իհարկե կախված ռուսական զորքի ներկայացվածությունից: Բացի այդ էլ քաղաքական դասի մոտ պատկերացումների աղավաղում և պատճառահետևանքային կապերի բացակայություն կա: Դուք աչք եք փակում, որ Պուտինն ասում է՝ Արցախն Ադրբեջան է: Սա չպետք է խառնել մարդկանց կամքի արտահայտման և ցանկությունների հետ: Որոշ մարդիկ փորձում են իրավիճակը շրջել ոչ թե իշխանության, այլ Հայաստանի հանրապետության դեմ:

Loading...