15:02   10-11-2022
Vitroom. սենյակ, որտեղ ապակին կյանք է ստանում. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Սամանամերձ Նոյեմբերյան համայնքում 2019 թվականին ստեղծվեց Vitroom-ը: Այնպես ստացվեց, որ երկու ընկերուհիների գաղափարները համընկան, տեսակետները նույնն էին, և սա էլ պատճառ դարձավ, որ կոտրվեցին կարծրատիպեր, սկսվեց նոր բիզնես: Իրենց արվեստանոցում ընկերուհիները ստեղծում են բազմատեսակներ նմուշներ: Այստեղ տեսականին լայն է՝ կրծքազարդերից մինչև մուլտհերոսային լուսամփոփներ: Vitroom-ի համահիմնադիր Նունե Ազիզյանը նշում է՝ պետք էր ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա: Կարելի է քիչ ներդրումներով կատարել փոփոխություն և դառնալ օրինակ երիտասարդության համար:

Loading...