21:03   14-11-2022
Զարթոնքը լինելու է. արժանապատիվ հայը կհաղթի հուսահատ հային. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված հայտարարությունը հակապետական ամենավատ քայլն էր: Մարդկանց որոշ հատվածի մոտ փաստաթուղթը հույս ներշնչեց, թե այսքանով ավարտվում է պատերազմը: Այդուհանդերձ իրական արդյունքները տեսնում ենք այսօր: Այս փաստաթղթով խաղաղություն չշահեցինք: Սա կեղծ խոստում էր: Հասարակությունը չունեցավ այդ գիտակցումը: Ցեղասպանամետ որոշումը բաժին է հասնելու ոչ միայն այս, այլ շատ սերունդներ դեռևս կզգան այն:

Loading...