18:00   16-11-2022
ԱՄՆ, PKK, Էրդողան, թե՞.... ո՞վ հարվածեց Ստամբուլի «սրտին». «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Իսթիքլալում պայթյունից անմիջապես հետո, երբ դեռ զոհերի թիվն էլ  հայտնի չէր, թուրքերը սկսեցին այն մեղսագրել Քրդական աշխատավորական կուսակցությանը(PKK) և ԱՍԱԼԱ-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ): Հակահայկական և հակաքրդական դիրքորոշումներում, կարծես «հաղթեց» երկրորդը: Պաշտոնական մեղադրյալի կարգավիճակում հայտվեցին քրդերը: PKK-ն, սակայն, ցավակցություն հայտնեց՝ նշելով, որ ինքը երբեք շարքային քաղաքացիների արյուն հեղելու մտադրություն չի ունեցել:

Տեղի ունեցավ նաև մեկ այլ հետաքրքիր բան: Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն չընդունեց ԱՄՆ-ի ցավակցությունը: Նա դա բնութագրեց իբրև «հանցագործության վայր վերադառնալու փորձ»:

Այս դեպքից հետո Էրդողանը G20-ի գագաթնաժողովին «ցինիկորեն» պաշտպանում է Ռուսաստանին, որն անգամ նիստին ներկա չէր: 

Իսթիքլալ պողոտայում պայթյունի պատճառներն ու շարժառիթներն է վերլուծել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...