12:35   23-11-2022
Image Description
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին ժամը 22:00-22:45-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Loading...