09:54   24-11-2022
Image Description
Էստոնիայում կապամոնտաժեն խորհրդային շրջանի 244 հուշարձան
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայի իշխանությունները որոշել են ապամոնտաժել խորհրդային շրջանի 244 հուշարձան։ Այս մասին հայտնում է էստոնական ERR ազգային հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ արդեն 56 հուշարձան է հանվել։ Ընդհանուր առմամբ քարտեզագրվել է 322 հուշարձան։ Դրանցից 244-ը ենթակա է քանդման կամ փոխարինման: Աշխատանքային խումբը չեզոք է գնահատել 74 կառույց։ Եվս չորս հուշարձան, ըստ մասնագետների, հատուկ ուշադրություն է պահանջում։

Ավելի վաղ էստոնական Նարվայում իշխանությունները ապամոնտաժել էին Տ-34 տանկ-հուշարձանը։ Գերմանական զորքերից քաղաքը ազատագրած խորհրդային զինվորների հուշահամալիր են ժամանել ոստիկանության և հատուկ ծառայությունների մի քանի մեքենաներ։ Հուշարձանի մոտ հերթապահող ակտիվիստներին նրանք հրահանգել են լքել տարածքը։ Իրավապահները սահմանափակել են նաև հուշահամալիրի մուտքը և փակել այնտեղ տանող ճանապարհը։

Loading...