10:10   24-11-2022
Image Description
Եթե Ռուսաստանը փլուզվի, ՀԱՊԿ երկրները կհայտնվեն փլատակներում․ Լուկաշենկո
Թողնել մեկնաբանություն

Եթե Ռուսաստանը փլուզվի, ՀԱՊԿ երկրները կհայտնվեն փլատակներում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն այսօր Երևանում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և բարձրաձայնել 2023 թվականին կազմակերպությունում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները:

«Վերջին շրջանում լրատվամիջոցներում թեզ է զարգանում՝ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողություններից։ Եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը գոյություն կունենա, եթե, Աստված մի արասցե, չհաղթի, ՀԱՊԿ-ը գոյություն չի ունենա։ Եվ մեր երկրներում նույնպես շատ տաք գլուխներ սկսեցին քննարկել այս խնդիրը։ Զգում եմ, որ մենք եկել ենք միասնական կարծիքի՝ եթե Աստված մի արասցե, Ռուսաստանը փլուզվի, ապա այդ փլատակներում մեր տեղն է»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Մենք չենք պատրաստվում հեռանալ քաղաքական և ռազմաքաղաքական ասպարեզից։ ՀԱՊԿ-ը գոյություն կունենա․․․ Բայց միասնությունը մեզ պետք է», – եզրափակել է Լուկաշենկոն։

Loading...