11:36   24-11-2022
Image Description
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը նախազգուշացրել է ուկրաինական քաղաքների վախճանի մասին
Թողնել մեկնաբանություն

Կիևին զինելը կհանգեցնի ոչ միայն Դոնբասի բնակիչների, այլև ուկրաինական քաղաքների վախճանին։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նախազգուշացրել է կառույցում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կնվազեցնի Կիևի ռազմական ներուժը այնքան ժամանակ, քանի դեռ այն ճիշտ դիրքորոշում չի ընդունել, որը թույլ կտա բանակցությունների շրջանակներում քննարկել և փորձել լուծել հարցերը, որոնք ստիպել են Մոսկվային սկսել հատուկ ռազմական գործողություն։

Դիվանագետը նաև մեղադրել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգին խաղաղ բնակչության շրջանում զոհերի և համաշխարհային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար:

Loading...