13:32   24-11-2022
Image Description
Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Եռագույնը բարձրացվել է քաղաքապետարանի շենքի վրա
Թողնել մեկնաբանություն

Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։

Loading...